23:08  ,  21 մայիսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդն»՝ Անգլիայի գավաթակիր (ֆոտոշարք)

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ 12-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթակիր:

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած եզրափակիչում Անգլիայի 20-ակի չեմպիոնը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացված ժամանակում Լուի վան Գալի թիմը 10 խաղացողներով մնաց անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգի հեռացման պատճառով, սակայն դա չխանգարեց հաղթանակ կորզել: 110-րդ րոպեին մանչեսթերցիներին հաղթանակ պարգեւեց փոխարինման դուրս եկած Ջեյսի Լինգարդը:

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Գավաթում նախորդ անգամ հաղթել էր 2003/04թթ. մրցաշրջանում: Այս տարի Անգլիայի գավաթակրի տիտղոսը չպաշտպանեց «Արսենալը»:

Անգլիայի Գավաթ, եզրափակիչ

«Քրիսթալ Փելաս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Ջեյսոն Պանչոն, 78 – Խուան Մատա, 81, Ջեյսի Լինգարդ, 110

Հեռացում՝ Քրիս Սմոլինգ, 105 («Մանչեսթեր Յունայթեդ»)  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում