14:06  ,  20 մայիսի, 2016

Մարգարիտա Գասպարյանը հայտավորվել է «Ուիմբլդոնին», Շարապովան՝ ոչ

Ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան չի ընդգրկվել «Ուիմբլդոնի» հայտացուցակում, հաղորդում է Tennis World-ը։

«Ուիմբլդոնին» հայտավորվել  են 108 թենիսիստուհիներ, այդ թվում՝ ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Շարապովայի դոպինգ թեստը հունվարին կայացած Ավստրալիայի բաց առաջնությունում դրական է եղել: Մարզուհին խոստովանել էր, որ ընդունել է արգելաված մելդոնիում դեղամիջոց (արգելված է 2016թ. հունվարի 1-ից): Մարտի 12-ից նա զրկվել է մրցաշարերի մասնակցելու իրավունքից եւ բաց է թողնելու նաեւ «Ռոլան Գարոսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում