12:20  ,  14 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի լավագույն աջ կիսապաշտպան

Բունդեսլիգայի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան եւ ընդգրկվել խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը ստացել է ձայների 57 տոկոսը: Նրա մրցակիցներից Կինգսլի Կոմանը («Բավարիա») հավաքել է 29 տոկոս ձայն, Քարիմ Բելարաբին («Բայեր»)՝ 10, իսկ Ջաիրո Սամպյերոն («Մայնց»)՝ 3:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնության խորհրդանշական հավաքականում ընդգրկվել էր նաեւ Goal.com-ի ու Whoscored.com-ի վարկածով: Մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ստանալու պատճառով նա բաց է թողնելու «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English