Կազանում մայիսի 13-ին մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Տիգրան Կիրակոսյանը նվաճել է արծաթե մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչը հասել է մարզական սամբոյի 52 կգ քաշայինների մրցաշարի եզրափակիչ, որտեղ 2:5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Վալերի Սորոնոկովին եւ բավարարվել արծաթե մեդալով:
57 կգ քաշային Մխիթար Մխիթարյանը եւ 90 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
Եվրոպայի առաջնության առաջին օրը ռուս սամբիստները նվաճել են 7 ոսկե մեդալ: Առաջնությունը կավարտվի մայիսի 15-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում