09:07  ,  5 մայիսի, 2016

Ինչպես Ռոնալդուն ձեռքով գրավեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ձեռքով գրավել է մրցակցի դարպասը: Դրվագը գրանցվել է երկրորդ խաղակեսում, երբ Պեպեի փոխանցումից հետո մրցավարները Ռոնալդուի մոտ արձանագրեցին խաղից դուրս վիճակ, իսկ Պորտուգալիայի հավաքականի ավագը գնդակը ձեռքերով գցեց դարպասի մեջ: Խաղի գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան չարձագանքեց այդ դրվագին:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ, որում մայիսի 28-ին Միլանում կխաղա Մադրիդի «Աթլետիկոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում