22:25  ,  4 մայիսի, 2016

Ջո Քոուլը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը պայմանագիր է կնքել ամերիկյան «Տամպա-Բեյ Ռաուդիս» ակումբի հետ, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի կարեւորությամբ երկրորդ ֆուտբոլային լիգայում՝ NASL-ում:

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի մրցաշրջանի ավարտը՝ եւս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի այլ մանրամասներ չեն հրապարակվում:

Ջո Քոուլի նախորդ ակումբն անգլիական «Քովենթրին» էր: Լոնդոնի «Չելսիի» կազմում ֆուտբոլիստը երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: Անգլիայի հավաքականում անցկացրած 56 հանդիպումներում նա խփել է 10 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում