13:10  ,  4 մայիսի, 2016

Դիեգո Սիմեոնե. Հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին (1:2), որի արդյունքում նրա թիմը նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

«Հպարտանում եմ այն ամենով, ինչ տեղի ունեցավ այս ակումբի հետ: Շատ հուզական պահ է: «Բավարիան» հիանալի անցկացրեց առաջին խաղակեսը, իսկ չիրացված 11 մետրանոցը հույս ներշնչեց մեզ: Ցուցադրեցինք թիմային հզոր ուժ եւ հաղթեցինք աշխարհի լավագույն թիմին: 2 խաղերի 180 րոպեներին ընթացքում մենք ցուցադրեցինք 3 տարվա աշխատանքի արդյունքը: Կարծում եմ, որ ճակատագիրը մեզ կօգնի եզրափակիչում: Տարբերություն չկա, թե ում ենք հանդիպելու այնտեղ»,- Սիեմոնեի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» եւ «Աթլետիկոյի» միջեւ դիմակայության 2 խաղերի արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվը (1:0, 1:2), բայց իսպանացիները պայքարը շարունակելու հնարավորություն ստացան մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ: «Աթլետիկոն» կրկնեց 2013/14թթ. մրցաշրջանի հաջողությունը եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջեւ պատասխան խաղի հաղթողի հետ: Անգլիայում կայացած առաջին խաղում թիմերը գոլ չեն խփել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում