16:12  ,  3 մայիսի, 2016

Բունդեսլիգա. Հենրիխ Մխիթարյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ Բունդեսլիգայի պաշտոնական կայքի եւ whoscored-ի վարկածներով։

Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքն այս մրցաշրջանում 10-րդ անգամ է ընդգրկում 27-ամյա ֆուտբոլիստին տուրի խորհրդանշական հավաքականում։ Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է նաեւ ապրիլի լավագույն ֆուտբոլիստը Բունդեսլիգայում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Բորուսիան» տանը 5։1 հաշվով պարտության է մատնել «Վոլֆսբուրգին», Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում