16:10  ,  2 մայիսի, 2016

Մարկո Ռոյս. Մխիթարյանն ու Օբամեյանգն այդ պարը ծրագրել էին խաղից առաջ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսն անդրադարձել է իր ակումբակիցներ Հենրիխ Մխիթարյանի ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգի պարին Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Վոլֆսբուրգի» դարպասը խփած չորրորդ գոլից հետո:

«Միկին ու Օբամեյանգը դա ծրագրել էին խաղի նախորդ օրը: Այն, իրոք, լավ ստացվեց»,- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի արտակարգ փոխանցումից հետո գաբոնցի հարձակվողը 77-րդ րոպեին գրավել էր դարպասը եւ մոտեցել Մխիթարյանին, որի հետ գոլը տոնել էր պարով: Դորտմունդում կայացած խաղում «Բորուսիան» հաղթել էր 5:1 հաշվով, Մխիթարյանը դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ փոխարինման դուրս եկած Օբամեյանգը դուբլ էր ձեւակերպել մեկ րոպեում: Հենրիխը 14-րդ եւ 15-րդ գոլային փոխանցումները կատարեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում խփել է 11 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում