14:09  ,  2 մայիսի, 2016

Կարեն Գրիգորյանն առաջին տեղն է գրավել Իսպանիայում

Շախմատի Հայաստանի 2015թ. չեմպիոն Կարեն Գրիգորյանը տիտղոս է նվաճել Իսպանիայում: «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարում հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ գրավել առաջին տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը չորրորդն էր: Մրցաշարին մասնակցել են 129 շախմատիստներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում