09:44  ,  30 ապրիլի, 2016

Լրատվամիջոցների ֆուտբոլային մրցաշար. Հայտնի են կիսաեզրափակիչի 3 մասնակիցները

Հայաստանի լրատվամիջոցների միջեւ անցկացվող ֆուտզալի 7-րդ մրցաշարում տեղի ունեցան երկրորդ տուրի խաղերը: NEWS.am-ի ֆուտբոլային թիմը A խմբում տարավ երկրորդ հաղթանակը եւ, ապահովելով խմբի առաջին տեղը, նվաճեց նաեւ կիսաեզրափակիչի ուղեգիր:

B խմբում կիսաեզրափակիչի ուղեգիր ապահովեցին Mediamax.am-ը եւ «Չորրորդ իշխանությունը», որոնք վերջին տուրում կպարզեն խմբի հաղթողին:

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, իսկ հովանավորը Viva Cell-MTC-ն է:

VivaCell-MTC-2016 Գավաթ, երկրորդ տուր

A խումբ    

NEWS.am - «Ավետիս»՝ 7:3

«Երկիր մեդիա» - ԱԹԱ Untd-99՝ 7:3

B խումբ  

«Չորրորդ իշխանություն» - «Հայկական ժամանակ»՝ 18:3

«Կենտրոն» - Mediamax.am՝ 0:20

Երրորդ տուր, մայիսի 3-ին

NEWS.am - ԱԹԱ Untd-99՝ 18:00-ին

«Կենտրոն» - «Հայկական ժամանակ»՝ 19:00

«Երկիր մեդիա» - «Ավետիս»՝ 20:00

«Չորրորդ իշխանություն» - Mediamax.am՝ 21:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում