11:31  ,  20 ապրիլի, 2016

Հայ մարզիչները մեկնել են Մոնպելյե

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի մասնակից մարզիչները՝ Վարուժան Սուքիասյանը (Հայաստանի ազգային հավաքական, «Արարատ»), Կարեն Բարսեղյանը (Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական, «Արարատ»), Արամ Ոսկանյանը (Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական, «Բանանց»), Արթուր Ոսկանյանը (Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքական, «Բանանց»), Լիանա Հայրապետյանը (Հայաստանի մինչեւ 19 տարեկան աղջիկների հավաքական), Արթուր Պետրոսյանը («Ցյուրիխ»), Վահե Յաղմուրյանը («Արարատ»), Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»), Արտակ Օսեյանը («Փյունիկ»), Անդրանիկ Զանազանյանը («Բանանց»), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ»), Տիգրան Եսայանը եւ  Ժոլտ Հոռնյակը, ինչպես նաեւ դասընթացի ղեկավար, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Մարկ Լելեւրը եւ ՀՖՖ Մարզչական կրթության համակարգող Ղազար Հակոբջանյանն ապրիլի 20-ին մեկնել են Ֆրանսիայի Մոնպելյե քաղաք, հայտնում է ՀՖՖ կայքը:

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթական փուլի ընթացքում մասնակիցները ապրիլի 20-ից 26-ը ֆրանսիական «Մոնպելյե» ակումբի ենթակառուցվածքներին, կհետեւեն առաջին թիմի մարզումներին,  հանդիպումներ կունենան ակումբի տեխնիկական տնօրենի, գլխավոր մարզչի, ֆուտբոլի ակադեմիայի ղեկավարության հետ, կծանոթանան թիմի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին, ինչպես նաեւ կդիտեն եւ կվերլուծեն Ֆրանսիայի առաջնության հանդիպում` «Մոնպելյեի» մասնակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում