09:44  ,  15 ապրիլի, 2016

Artsakh Strong. Հայ երկրպագուները՝ NBA-ի խաղին (ֆոտո)

«Բոստոնի» եւ «Մայամիի» միջեւ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության (NBA) վերջին տուրի խաղին ներկա են եղել հայ երկրպագուներ: Նրանք հարգանքի տուրք են մատուցել Ղարաբաղում զոհված հերոսների հիշատակին ու զորակցություն հայտնել սահմանում ծառայող հայ զինվորներին:

Հայ երկրպագուները նաեւ միասին ցուցադրել են Artsakh Strong գրառումը:

Բոստոնում կայացած խաղում տանտերերն առավելության են հասել 98:88 (13:35, 25:27, 25:5, 35:21)

Հիշեցնեենք, որ NBA-ի կանոնավոր առաջնության վերջին օրվանից հետո հայտնի էին դարձել փլեյ-օֆֆի բոլոր զույգերը:

Արեւելյան գոտի

(1) «Քլիվլենդ»  - «Դետրոյտ» (8) (շարքը կմեկնարկի ապրիլի 17-ին)

(2) «Տորոնտո» - «Ինդիանա»  (7) (ապրիլի 16)

(3) «Մայամի» - «Շառլոտ» (6) (ապրիլի 17)

(4) «Ատլանտա» - «Բոստոն» (5) (ապրիլի 16)

Արեւմտյան գոտի

(1) «Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն» (8) (ապրիլի 16)

 (2) «Սան Անտոնիո» - «Մեմֆիս»  (7) (ապրիլի 17)

 (3) «Օկլահոմա» - «Դալաս» (6) (ապրիլի 16)

 (4) «Կլիպերս» - «Պորտլենդ» (5) (ապրիլի 17)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում