00:09  ,  12 ապրիլի, 2016

Ամենամեծ եկամուտ ունեցող ֆուտբոլիստների եռյակն անփոփոխ է

Երրորդ տարին անընդմեջ ամենամեծ եկամուտ ունեցող ֆուտբոլիստների առաջատար եռյակն անփոփոխ է: Առաջին տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որն անցած տարի աշխատավարձից, պարգեւավճարներից ու հովանավորների հետ համագործակցությունից ստացել է 74 միլիոն եվրո (հարկերի հետ): Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 67.4 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը, հաղորդում է francefootball-ը:

Մարզիչներից ամենամեծ եկամուտն ունեցել է Լոնդոնի «Չելսիից» հեռացված Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին վաստակել է 24 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում