Գերմանիայի ֆուտբոլային միությունը հրապարակել է ազգային հավաքականի պարգեւավճարների չափը Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում, գրում է Bild-ը:
Եվրո-2016-ում հաղթելու դեպքում աշխարհի գործող չեմպիոնի ֆուտբոլիստները կստանան 300-հազարական եվրո: Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելը նրանց կհարստացնի 50 հազարական եվրոյով, կիսաեզրափակիչինը՝ 100-հազարական, իսկ եզրափակիչինը՝ 150-հազարական:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ն անցկացվելու է հունիսի 10-ից հուլիսը 10-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում