19:45  ,  25 մարտի, 2016

Հայաստան - Բելառուս՝ 0:0 (առաջին խաղակես, ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնում Բելառուսի թիմի հետ: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականի առաջին հանդիպման առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել:

Հանդիպումը դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն է Հայաստանի ազգային թիմում: Լեգենդար խաղացողը մեկնարկային կազմում էր եւ խաղաց 8 րոպե: Նա ավագի թեւկապը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին: Բերեզովսկուն փոխարինեց Արսեն Բեգլարյանը:

Ընդմիջում է:

Ընդմիջմանը Ռոման Բերեզովսկին ՀՖՖ-ից նվեր ստացավ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոեքենա, իսկ Տարոն Մարգարյանը նրան պարգեւատրեց Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ հայկական սպորտում մեծ ավանդ ունենալու համար: Դարպասապահը մեկ շրջան կատարեց ստադիոնի վազքուղիով եւ հրաժեշտ տվեց երկրպագուներին:

2014-ին ԱՄԷ-ի թիմին 4:3 հաշվով հաղթելուց հետո Հայաստանի հավաքականը 13 հանդիպում անընդմեջ հաղթանակ չի տարել:

Ընկերական հանդիպում

Հայաստան - Բելառուս՝ 0:0 (առաջին խաղակես)

Հայաստան. Ռոման Բերեզովսկի (Արսեն Բեգլարյան, 8), Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Լեւոն Հայրապետյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում