Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլեր հետ:
Ոչ ոքի ավարտվեց նաեւ բուլղարացի Վեսելին Տոպալովի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի պայքարը:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը հոլանդացի Անիշ Գիրիի հետ երկրորդ պարտիան եւս ավարտել էր ոչ ոքի:
Հավակնորդների մրցաշար, 8-րդ տուր
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Լեւոն Արոնյան (Հայաստան)
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան, Կարյակին՝ 5-ական միավոր, Կարուանա, Անանդ՝ 4.5-ական, Գիրի՝ 4, Սվիդլեր՝ 3.5, Նակամուրա՝ 3, Տոպալով՝ 2.5:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում