17:14  ,  26 հունիսի, 2012

«Ռեալը» հետաքրքվում է Կարլոս Տեւեսով

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տեւեսը կարող է իր կարիերան շարունակել Իսպանիայում, տեղեկացնում է Globoesporte-ն:

Բրազիլական պարբերականի տեղեկություններով, 28-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Տեւեսի տեղափոխությունը Իսպանիա կախված է մադրիդցիների կիսապաշտպան Կակայի վաճառքից: Կակային հաջողությամբ վաճառելու դեպքում «Ռեալը» ամեն ինչ կանի արգենտինացուն ձեռք բերելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English