17:30  ,  28 փետրվարի, 2016

Մալաքյան եղբայրները 3 տարվա պայմանագիր են ստորագրել «Ստալի» հետ

Գյումրիի «Շիրակը» պաշտոնապես հայտարարել է Էդգար եւ Գոռ Մալաքյանների հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին: Մալաքյան եղբայրները երեք տարվա պայմանագիր են ստորագրել ուկրաինական «Ստալի» հետ, որի կազմում անցնում էին փորձաշրջան:

«Շիրակի» կայքի հետ զրույցում Էդգար Մալաքյանը նշեշ է հետեւյալը. «Իմ եւ եղբորս անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, մարզչական շտաբին եւ ակումբի ղեկավարությունը։ Մենք շատ արագ մերվեցինք թիմին, մեզ ջերմ ընդունեցին։ «Շիրակի» հետ մենք անմոռանալի, խելահեղ պահեր ենք ապրել։ Ես երբեք չեմ մոռանա բոսնիական «Մոնստարի» հետ արտագնա հանդիպումը, երբ Ժան Ժակ Բուգուհին հանդիպման ավելացրած րոպեներին կարողացավ գոլ խփել, եւ մենք անցանք հաջորդ փուլ։ Աննկարագրելի զգացողություններ էին»։

Գոռ Մալաքյանն էլ խոսել է երկրպագուների մասին. «Գյումրեցիները հիանալի աջակցում են թիմին՝ լինի դա տնային, թե արտագնա հանդիպում։ «Շիրակի» երկրպագուները լավագույնն են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց։ Պետք է ասեմ, որ մեզ համար շատ դժվար է հեռանալ Գյումրիից, սակայն սա ֆուտբոլ է։ Միշտ ջերմությամբ կհիշենք «Շիրակը»։ 

Հիշեցնենք, որ Մալաքյան եղբայրները «Շիրակին» միացել էին նախորդ տարվա հունվարից։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում