22:35  ,  13 փետրվարի, 2016

Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը չպարզեցին հաղթողին

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում ընթացող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի երկրորդ պարտիայում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Պարտիան ավարտվեց 49-րդ քայլում:

Փետրվարի 13-ին Լեւոն Արոնյանը սեւերով մրցել էր նաեւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ՝ պարտվելով 19-րդ քայլում:

Փետրվարի 14-ին հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ սեւերով կհանդիպի Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:

Առաջին օրվանից հետո առաջատարը Անանդն է, որն ունի 4 միավոր: Ամերիկացի Հիկարու Նակամուրան հավաքել է 3 միավոր, Կրամնիկը՝ 2, իսկ Արոնյանը, Շիրովն ու Գիրին՝ մեկական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում