Կարլո Անչելոտին ամռանը մտադիր է Մյունխենի «Բավարիա» հրավիրել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային եւ կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:
Իտալացի մասնագետը գերմանական ակումբի ղեկավարությանը խնդրել է սկսել բանակցություններն Արքայական ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը:
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչն ամռանը «Բավարիայում» կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային, որը տեղափոխվում է անգլիական «Մանչեսթեր Սիթի»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում