France Football-ի հարցման արդյունքում, ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահ է ճանաչվել Իտալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» խաղացող Ջանլուիջի Բուֆոնը, որը ստացել է ձայների 44 տոկոսը:
Երկրորդ տեղում է հայտնվել Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ֆաբյեն Բարտեզը՝ 17 տոկոս:
7-ական տոկոս են ստացել նախկին ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Լեւ Յաշինն ու գերմանացի Օլիվեր Կանը:
Իսպանացի Իկեր Կասիլյասն ու գերմանացի Մանուել Նոյերը ստացել են 6-ական տոկոս:
Հարցմանը մասնակցել է 24548 մարդ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում