Թուրքիայում հավաքը շարունակող մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ ստուգողական խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:
«Գոհ եմ այսօրվա հանդիպումից, որը նախորդ խաղերից հաջող ստացվեց: Եթե այսպիսի խաղ ցուցադրենք նաեւ Մակեդոնիայի առաջնության երկրորդ հատվածում, ապա առանց խնդիրների կպաշտպանենք չեմպիոնի տիտղոսը: Ինչ վերաբերում է իմ խփած գոլին, ապա դրանում մեծ դերակատարում ունեցավ Դեյան Բլաժեւսկին: Նրա հիանալի փոխանցումից հետո մնում էր միայն գրավել դարպասը»,- Հովհաննես Համբարձումյանի խոսքը մեջբերում է «Վարդարի» կայքը:
Հիշեցնենք, որ ուկրաինական ակումբի դեմ հաղթական խաղում Հայաստանի հավաքականի պաշտպանը «Վարդարի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման, 68-րդ րոպեին ստացել էր դեղին քարտ, իսկ 7 րոպե անց դարձել գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում