Դնեպրոձերժինսկի «Ստալը» ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթել է Բելցիի «Զարյային», հայտնում է ակումբի կայքը:
«Ստալում» փորձաշրջան անցնող Էդգար ու Գոռ Մալաքյանները հանդես են եկել մեկնարկային կազմում: Էդգարն առաջին խաղակեսում դարձել է գոլային փոխանցման հեղինակ եւ փոխարինվել ընդմիջմանը, իսկ Գոռը հանդես է եկել 80 րոպե:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում Մալաքյանները հանդես էին գալիս Գյումրիի «Շիրակում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում