Ֆուտզալի Եվրոպայի 2016թ. չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Ռուսաստանի եւ Իսպանիայի հավաքականները:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող առաջնության կիսաեզրափակիչում ռուսները լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով հաղթեցին սերբերին, իսկ Իսպանիան 5:3 հաշվով պարտության մատնեց մրցաշարի գլխավոր սենսացիան մատուցած Ղազախստանի հավաքականին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել Եվրոպայի գործող չեմպիոն իտալացիներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում