Փետրվարի 11-ին Գյումրիի «Շիրակին» են միացել երկու սերբ ֆուտբոլիստներ, որոնք կանցնեն փորձաշրջան, հայտնում է ակումբի կայքը:
28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Դարկո Ռադոսավլեւիչը մինչեւ նախորդ տարվա դեկտեմբերը հանդես է եկել բոսնիական «Տրավնիկ» ակումբում։
26-ամյա հարձակվող Նեմանյա Ստոսկովիչը հանդես է եկել մակեդոնական «Բրեգալնիկա Ստրիպ» ակումբում։ Ստոսկովիչը խաղացել է նաեւ Սերբիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում