Մադրիդի «Ռայո Վալյեկանոյի» նորեկ Արաս Օզբիլիսը չի հայտավորվել Խիխոնի «Սպորտինգի» դեմ Պրիմերայի 24-րդ տուրի խաղին, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մարզվում է իսպանական ակումբի ընդհանուր խմբում, սակայն երրորդ խաղում անընդմեջ բացակայում է թիմի հայտացուցակից:
«Սպորտինգ» - «Ռայո Վալյեկանո» խաղը կկայանա փետրվարի 13-ին: Ռայո Վալյեկանոն» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է Արաս Օզբիլիսին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում