Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հեռանալուց հետո «Սպարտակին» պետք էր Մելգարեխոյի նման խաղացող, ասել է մոսկովյան ակումբի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը:
«Չէի ասի, թե «Սպարտակը» մեծ խնդիրներ ունի հարձակման գծում: Թիմը չորրորդ տեղում է: Այլ հարց է, որ Մովսիսյանի եւ Օզբիլիսի հեռանալու հետեւանքով է Մելգարեխոն անհրաժեշտ: Նա առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է: «Սպարտակի» համար լավ ձեռքբերում է: Ամենայն հավանականությամբ, Մելգարեխոն կխաղա եզրում: Կենտրոնական հարձակվողը Զե Լուիշն է»,- Մոստովոյի խոսքը մեջբերում է Championat-ը:
Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակի» հետ կնքել է երկարամյա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով, այն 4.5 տարով է:
Մելգարեխոն «Կուբան» էր տեղափոխվել 2013թ. սեպտեմբերին պորտուգալական «Բենֆիկայից»: «Կուբանում» անցկացրած 47 հանդիպումներում նա խփել է 15 գոլ: 2012 թվականից Մելգարեխոն հանդես է գալիս Պարագվայի ազգային հավաքականում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում