Մոստովոյ. Մելգարեխոն «Սպարտակին» պետք է Մովսիսյանի եւ Օզբիլիսի հեռանալու հետեւանքով

19:12   8 փետրվարի, 2016

Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հեռանալուց հետո «Սպարտակին» պետք էր Մելգարեխոյի նման խաղացող, ասել է մոսկովյան ակումբի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը:

«Չէի ասի, թե «Սպարտակը» մեծ խնդիրներ ունի հարձակման գծում: Թիմը չորրորդ տեղում է: Այլ հարց է, որ Մովսիսյանի եւ Օզբիլիսի հեռանալու հետեւանքով է Մելգարեխոն անհրաժեշտ: Նա առաջնության լավագույն ռմբարկուներից մեկն է: «Սպարտակի» համար լավ ձեռքբերում է: Ամենայն հավանականությամբ, Մելգարեխոն կխաղա եզրում: Կենտրոնական հարձակվողը Զե Լուիշն է»,- Մոստովոյի խոսքը մեջբերում է Championat-ը:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակի» հետ կնքել է երկարամյա պայմանագիր: Ոչ պաշտոնական տվյալներով, այն 4.5 տարով է:

Մելգարեխոն «Կուբան» էր տեղափոխվել 2013թ. սեպտեմբերին պորտուգալական «Բենֆիկայից»: «Կուբանում» անցկացրած 47 հանդիպումներում նա խփել է 15 գոլ: 2012 թվականից Մելգարեխոն հանդես է գալիս Պարագվայի ազգային հավաքականում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։