22:52  ,  6 փետրվարի, 2016

«Լիվերպուլի» երկրպագուների բողոքի ակցիան ու չարաբաստիկ վերջնամասը (ֆոտոշարք)

«Լիվերպուլի» երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել «Սանդերլենդի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում, գրում է Daily Mail-ը:

Լիվերպուլում կայացած հանդիպման 77-րդ րոպեին մի շարք ֆանատներ հեռացել են տրիբունաներից՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով տոմսերի գների թանկացման դեմ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլի»՝ Պրեմյեր լիգայի տնային հանդիպումների ամենաէժան տոմսը 59 ֆունտ ստերլինգից կբարձրանա մինչեւ 77 ֆունտ ստերլինգ: «Լիվերպուլի» երկրպագուները ստադիոն էին տարել նաեւ մի շարք պաստառներ:

Հիշեցնենք, որ «Սանդերլենդի» դեմ խաղում «Լիվերպուլը» 2 գոլի առավելություն ուներ մինչեւ 82-րդ րոպեն, սակայն գրանցվեց 2:2 հաշիվը: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը փետրվարի 6-ին ենթարկվել է կույր աղիքի հեռացման վիրահատության ու ներկա չէր հանդիպմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով