12:14  ,  6 փետրվարի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդ» - 20th Century Fox. Deadpool-ը համբուրում է Ռունիի գլուխը

«Մանչեսթեր Յունայթեդն» ու 20th Century Fox կինոստուդիան հայտարարել են համագործակցություն սկսելու մասին: Անգլիական ակումբը կօգնի հոլիվուդյան ստուդիայի արտադրանքի գովազդին:

«Մանչեսթեր Յունայթեդի» տնային հանդիպումների ժամանակ կգովազդվեն Deadpool, «Х մարդիկ», «Ապոկալիպսիս», «Անկախության օր. վերածնունդ» ֆիլմերը:

20th Century Fox-ը «Օլդ Տրաֆորդ» այցելող ֆուտբոլասերներին տարբեր թվային հարթակների միջոցով կմատուցի բացառիկ տեսաարտադրանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում