20:18  ,  5 փետրվարի, 2016

Մարկո Ռոյսը կխաղա «Հերտայի» դեմ

Գերմանիայի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը լիարժեք ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է խաղալ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Բեռլինի «Հերտայի» դեմ, հաղորդում է Bild-ը:

Մրսածությունից հետո լիարժեք մարզումներ է անցկացրել նաեւ կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը եւ նույնպես պատրաստ է խաղին: Աճուկի վնասվածքից հետո վերականգնմանը մոտ է նաեւ կիսապաշտպան Նուրի Շահիննը:

Ռոյսը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշարջանում անցկացրել է 14 հանդիպում, խփել է 9 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում:

«Հերտա» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:30-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում