16:11  ,  5 փետրվարի, 2016

«Բարսելոնան» ցանկանում է Իսպանիայի գավաթի համար խաղալ «Ռեալի» ստադիոնում

«Բարսելոնայի» ղեկավարությունը կձգտի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումն անցկացնել Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում, հաղորդում է AS-ը: Մտադրության հիմնավորումը տնտեսական է. մադրիդյան ստադիոնն ունի 80 հազար տեղ:

Կատալոնական ակումբը գործնականում ապահովել է եզրափակիչի ուղեգիրը՝ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Վալենսիային» հաղթելով 7:0 հաշվով: Երկրորդ ուղեգիրն էլ գործնականում ապահովել է «Սեւիլիան», որն առաջին խաղում Վիգոյի «Սելտային» հաղթել է 4:0 հաշվով:

Սպասվում է, որ «Ռեալի» ղեկավարությունը նախորդ տարիների նման դեմ կլինի իր ստադիոնում «Բարսելոնայի» հնարավոր հաղթանակին:

Այլընտրանքային տարբերակներն են Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» եւ Վալենսիայի «Մեստալիա» ստադիոնները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում