16:15  ,  4 փետրվարի, 2016

Արթուր Սարկիսով. Վարուժան Սուքիասյանն ասաց, որ հետեւում է իմ խաղին

Սոչիում հավաք անցկացնող «Արարատի» եւ Արմավիրի «Տորպեդոյի» միջեւ ստուգողական խաղից հետո Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը հանդիպել է Հայաստանի հավաքականի ու երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սարկիսովը պատմել է Սուքիասյանի հետ զրույցի եւ «Վոլգայի» ձմեռային հավաքի մասին:

«Ամեն ինչ նորմալ է: Հավաքն ընթանում է ծրագրվածի պես: Աստիճանաբար հավաքում ենք մարզավիճակ եւ պատրաստվում առաջնության երկրորդ հատվածին:

«Արարատ» - «Տորպեդո» խաղից հետո ծանոթացա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի հետ: Նա ասաց, որ հետեւում է իմ խաղին: Հուսով եմ, որ կաշխատենք միասին»,- զրույցում հայտնեց Սարկիսովը:

Սամվել Սուքիասյան՝ Սոչիից

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում