Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում տիտղոսը պաշտպանող «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային» եւ հաղթեց 7:0 հաշվով: Չորս գոլ խփեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, երեք անգամ աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ հետո:
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 6:0
Լուիս Սուարես, 7, 12, 83, 88, Լիոնել Մեսի, 29, 58, 74
Հեռացում՝ Շկոդրան Մուստաֆի («Վալենսիա»), 45+2
Չիրացրած 11մ՝ Նեյմար («Բարսելոնա»), 45+3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում