10:14  ,  3 փետրվարի, 2016

Յուրա Մովսիսյանը մեկ խաղակես է անցկացրել «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում

MLS-ի նոր մրցաշրջանին նախապատրաստվող ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» ստուգողական խաղում նվազագույն հաշվով պարտվել է մեքսիկական «Տիխուանային», հայտնում է ակումբի կայքը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում մասնակցել է առաջին խաղակեսին:

Հիշեցնենք, որ MLS -ի նոր մրցաշրջանը կմեկնարկի մարտին: «Ռեալ Սոլթ Լեյքը» մարտի 6-ին կհյուրընկալվի «Օռլանդո Սիթիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով