14:42  ,  29 հունվարի, 2016

Լոս Անջելեսում կառուցվում է աշխարհի ամենաթանկ ստադիոնը (ֆոտո)

Լոս Անջելեսում կառուցվում է ամերիկյան ֆուտբոլի համար նախատեսված NFL Disney World աշխատանքային անվանումով մարզահամալիրը: Նախագծի արժեքը մոտ 3 միլիարդ դոլար է: 80 հազար տեղով ստադիոնը համերգների ժամանակ կկարողանա ընդունել 100 հազար հանդիսականի, հաղորդում է hksinc-ը:

Կառուցողը ամերիկյան ֆուտբոլի «Լոս Անջելես Ռեմս», բասկետբոլի «Դենվեր», տափօղակով հոկեյի «Կոլորադո» եւ Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սթեն Կրոնկեն է:

Համալիրի տարածքում կլինեն նաեւ 2500 առանձնատներ, 300 համարով հյուրանոց: Լոս Անջելեսի կենտրոնից մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող Ինգլվուդում կառուցվող համալիրը կշահագործվի 2019-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում