11:38  ,  28 հունվարի, 2016

NBA. Oրվա արդյունքներն ու լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այս գիշեր անցկացվել են 8 խաղեր: Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 127:107 հաշվով հաղթեց «Դալասին»: «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին վաստակեց 14 միավոր, իսկ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը նրա ակումբակից Կլեյ Թոմփսոննն էր՝ 45 միավոր:

Լեբրոն Ջեյմսի 21 միավորներն օգնեցին փոխչեմպիոն «Քլիվլենդին», որն ուժեղ գտնվեց «Ֆինիքսից»՝ 115:93:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ» - «Ֆինիքս»՝ 115:93 (23:26, 32:24, 32:21, 28:22)

«Բոստոն» - «Դենվեր»՝ 111:103 (29:21, 26:24, 31:26, 25:32)

«Դետրոյտ» - «Ֆիլադելֆիա»՝ 110:97 (12:20, 32:25, 30:34, 36:18)

«Ատլանտա» - «Կլիպերս»՝ 83:85 (23:17, 22:26, 21:21, 17:21)

«Մինեսոտա» - «Օկլահոմա»՝ 123:126 (28:28, 36:34, 30:29, 29:35)

«Սան Անտոնիո» - «Հյուսթոն»՝ 130:99 (35:29, 34:20, 33:24, 28:26)

«Յուտա» - «Շառլոտ»՝ 102:73 (18:18, 25:13, 27:20, 32:22)

«Գոլդեն Սթեյտ» - «Դալաս»՝ 127:107 (32:22, 24:26, 39:29, 32:30)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում