20:38  ,  22 հունիսի, 2012

Կոնոպլյանկան հետաքրքրել է «Ինտերին» եւ «Յուվենտուսին»

Ուկրաինայի հավաքականի եւ Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» 23-ամյա կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան կարող է կարիերան շարունակել Իտալիայում:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերն» ու «Յուվենտուսը», տեղեկացնում է Dynamo.kiev.ua-ն։

Ուկրաինական կողմը պատրաստ է քննարկել գործարքի գինը սկսած 15 միլիոն եվրոյից: Մինչդեռ «Դնեպրի» գլխավոր մարզիչ Խուանդե Ռամոսի կարծիքով, Կոնոպլյանկան արժե նվազագույնը 50-60 մլն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում