18:32  ,  28 դեկտեմբերի, 2015

Հիդինկ. Ազարը լավագույն մարզավիճակում չէ

Էդեն Ազարն այժմ այնքան էլ լավ մարզավիճակում չէ, սակայն հոգեբանորեն առույգ է, ասել է Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Գուս Հիդինիկը՝ խոսելով թիմի առաջատար խաղացող, բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի մասին:

«Ազարին մի քանի օրով ուղարկեցիքն տուն, քանի որ թեթեւ վնասվածք ուներ, բայց նա վերադարձավ եւ մարզվել է թիմի հետ: Նա պետք է շատ մարզվի եւ ստանա խաղային ժամանակ: Լուրջ խնդիր չկա»,- Հիդինկի խոսքը մեջբերում է Tribal Football-ը:

Դեկտեմբերի 28-ին կայանալիք Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Չելսին» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին»: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում