14:57  ,  22 դեկտեմբերի, 2015

Աբրամովիչը պատրաստ է Գվարդիոլային դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը

Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է, որ այս մրցաշրջանի վերջում իր թիմը գլխավորի իսպանացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլան:

Daily Mail-ի համաձայն՝ ռուսաստանցի միլիարդատերը պատրաստ է Գվարդիոլային դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը 2013-ից զբաղեցնում է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, որում այս մրցաշրջանի վերջում նրան փոխարինելու է Կարլո Անչելոտին:

«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում օրեր առաջ Ժոզե Մոուրինյոյին փոխարինել է հոլանդացի Գուս Հիդինը, որը լոնդոնյան ակումբը գլխավորել էր նաեւ 2009-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում