19:20  ,  21 դեկտեմբերի, 2015

Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել Լուիս Սուարեսին

Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթի» հրավիրել «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, հաղորդում է Goal.com-ը։ Իսպանացի մասնագետն արդեն հայտարարել է, որ ամռանը կհեռանա Մյունխենի «Բավարիայից»։ Անգլիական ակումբ տեղափոխվելու մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա, սակայն մինչեւ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը Լոնդոնի «Չելսիից», «Մանչեսթեր Սիթին» միակ ակումբն էր, որը կարող էր հավակնել Գվարդիոլային։

Նշվում է, որ «Բարսելոնան» մտադիր չէ վաճառել Լուիս Սուարեսին եւ 28-ամյա ֆուտբոլիստի համար կպահանջի առնվազն 100 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 14 հանդիպումներում Սուարեսը խփել է 13 գնդակ։ Նա նաեւ հինգ գնդակ է խփել Չեմպիոնների լիգայի հինգ հանդիպումներում եւ հինգ գնդակ՝ աշխարհի ակումբային առաջնության երկու հանդիպումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում