21:14  ,  17 դեկտեմբերի, 2015

Globe Soccer Awards. Տարվա լավագույնի կոչման հավակնորդները

Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիան հրապարակել է Globe Soccer Awards մրցանակաբաշխության տարվա լավագույնների հավակնորդներին մի քանի անվանակարգերում։

Տարվա խաղացող. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)։

Տարվա մարզիչ. Անտոնիո Կոնտե  (Իտալիայի հավաքական), Մարկ Վիլմոտս (Բելգիայի հավաքական), Լուիս Էնրիկե («Բարսելոնա»)։

Տարվա ակումբ.  «Յուվենտուս» (Իտալիա), «Բարսելոնա» (Իսպանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Բավարիա» (Գերմանիա), «Դնեպր» (Ուկրաինա)։

Տարվա ֆուտբոլային գործակալ. Պատրիկ դե Կոստեր, Ջովանի Բրանկինի, Ժորժե Մենդեշ, Ֆալի Ռամադանի, Ահմեթ Բյուլութ։

Տարվա մրցավար. Ջյունեթ Չաքիր (ՈւԵՖԱ), Ռավշան Իրմատով (Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիա), Վիլմար Ռոլդան (ԿՕՄՆԵԲՕԼ), Խոյել Ագիլյար (ԿՕՆԿԱԿԱՖ), Բակարի Պապա Գասամա (Աֆրիկայի ֆուտբոլային միություն), Նորբերտ Հաուտա (Օվկիանայի ֆուտբոլային կոնֆեդերացիա)։

Քվեարկությունը կտեւի հինգ օր։ Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-28-ին Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում