14:08  ,  30 նոյեմբերի, 2015

Կարեն Աղամալյան. Չեմ ցանկանում ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է Լեհաստանի Կոլոբժեգ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների ելույթները:

«Տղաների ելույթներից գոհ եմ, բայց ավելի շատ մեդալների էի սպասում: Մեր բռնցքամարտիկները լավ պատրաստված էին, կարող էին եւս երկու մեդալ նվաճել, սակայն տարբեր պատճառներով դա չստացվեց: Կային հավասար մենամարտեր, որտեղ նախապատվությունը տրվեց մրցակցին, սակայն չեմ ցանկանում ամբողջ մեղքը բարդել մրցավարների վրա»,- Աղամալյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վահե Բադալյանը (52 կգ) դարձել էր փոխչեմպիոն, իսկ Ալեն Դանիելյանը (49 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում