Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի London Chess Classic մրցաշարին, որը կանցկացվի դեկտեմբերի 4-13-ը Լոնդոնում: Հայ գրոսմայստերը կունենա 9 մրցակից՝ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վեսելին Թոփալով (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Մայքլ Ադամս (Անգլիա) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), հայտնում է մրցաշարի կայքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությանը եւ դարձել փոխչեմպիոն: Նա նաեւ արծաթե մեդալի էր արժանացել առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների թվում՝ 9 հնարավորից հավաքելով 6 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում