17:52  ,  24 նոյեմբերի, 2015

Արտակ Ալեքսանյան. Հասկանում ենք, որ ամեն միավորի համար պետք է կռվել

Արմավիրի «Տորպեդոյի» կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը մեկնաբանել է Սարատովի «Սոկոլի» հետ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի 22-րդ տուրի 0։0 հաշվով ավարտված հանդիպումը։

«Լավ թիմ է «Սոկոլը», որի հետ դժվար պայքար էր։ Կարող էինք հաղթել, բայց մեկ միավորն էլ վատ արդյունք չէ։ Մեր հարձակման գծում պակասում էր սրությունը։

«Տոսնոյի» դեմ առաջիկա խաղին տրամադրված ենք մարտական։ Հասկանում ենք, որ ամեն միավորի համար պետք է կռվել։ Արդյունքին հասնում են խաղադաշտում»,- Արտակ Ալեքսանյանի խոսքը մեջբերում է «Տորպեդոյի» կայքը։

«Տոսնո» - «Տորպեդո» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ 22 տուրից հետո Վալերի Կարպինի գլխավորած թիմը 13 միավորով վերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում