15:41  ,  23 նոյեմբերի, 2015

Ռամոսը մեկ ամիս չի օգնի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ուսի վնասվածքի պատճառով ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի մոտ մեկ ամիս, գրում է Marca-ն:

Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում վիրահատվել, այդ պատճառով կանցնի վերականգնողական փուլ: Ուսի վնասվածքը Ռամոսին անհանգստացնում է սեպտեմբերից, իսկ վերջին խաղերում նա հանդես է եկել ցավազրկումով: «Սեւիլիայի» հետ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում պաշտպանի ուսի վնասվածքը կրկնվել էր, սակայն նոյեմբերի 21-ին նա մասնակցեց «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռամոսը մասնակցել է 6 խաղի, խփել է մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում