13:41  ,  18 նոյեմբերի, 2015

Պիկեին ու Շակիրային շանտաժի են ենթարկում

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն դարձել է շանտաժի «զոհ», գրում է diariovasco.com-ը:

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին ու նրա կնոջը՝ կոլումբացի երգչուհի Շակիրային, շանտաժի է ենթարկում նրանց նախկին աշխատողը՝ սպառնալով հրապարակել անձնական բովանդակության տեսանյութ: Նա մեծ գումար է պահանջում աստղային զույգից, որպեսզի չհրապարակի տեսանյութը:

Հիշեցնենք, որ Պիկեն ու Շակիրան վաղուց են միասին ու ունեն 2 որդի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում