12:05  ,  21 հոկտեմբերի, 2015

«Լիգա-2»-ի առաջատարը հետաքրքրված է Գաել Անդոնյանով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը կարող է տեղափոխվել «Դիժոն», որը հանդես է գալիս ֆրանսիական «Լիգա-2»-ում:

Le Phoceen-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը ցանկանում է մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձակալել 20-ամյա ֆուտբոլիստին: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Անդոնյանը չի հայտավորվել ոչ մի խաղի: Վերջերս նա երկարաձգել էր «Մարսելի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

«Դիժոնը» «Լիգա-2»-ի առաջատարն է եւ 11-րդ տուրից հետո 2-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող «Նանսիին» ու «Մեցին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով