14:28  ,  16 հոկտեմբերի, 2015

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները. Կասիլյասի վարկածը

«Պորտուի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի նշել նախկին թիմակից, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ խոսելով իր համար ամենատաղանդավոր ֆուտբոլիստների մասին:

«Իմ դեմ խաղացած ուժեղագույն ֆուտբոլիստը միշտ էլ եղել է Լիոնել Մեսին: Ես հաճախ եմ նրա դեմ խաղացել «Բարսելոնայի» հետ հանդիպումներում: Իմ թիմակիցներից ամենատաղանդավորը եղել է Զինեդին Զիդանը: Ես միշտ հավանել եմ հետեւել նրա խաղին»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ 34-ամյա դարպասապահը այս ամռանն է «Ռեալից» տեղափոխվել պորտուգալական ակումբ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում